Մատչելիության հղումներ

Այսօր խաղարկվում է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, հանդիպում են Մադրիդի «Ռեալը» և «Մանչեստեր Յունայթեդը»


Սկոպյեում ֆուտբոլասերների համար ստեղծել է «չեզոք գոտի», որը բաժանում է Մադրիդի «Ռեալի» և «Մանչեստեր Յունայթեդի» ֆատնատներին
Սկոպյեում ֆուտբոլասերների համար ստեղծել է «չեզոք գոտի», որը բաժանում է Մադրիդի «Ռեալի» և «Մանչեստեր Յունայթեդի» ֆատնատներին

Այսօր Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի կունենա ՈՒՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունը: Մրցանակի համար պայքարում են Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» և Եվրոպայի լիգայի գավաթակիր «Մանչեստեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի աստղ Հենրիխ Մխիթարյանը:

Դրամատիկ հանգամանքներից մեկն այն է, որ «Մանչեստեր Յունայթեդի» պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ժամանակին «Ռեալի» մարզիչն է եղել: «Ռեալի» երկրպագուները հուսով են, որ թիմի առաջատար ռմբարկու, Ոսկե գնդակի դափնեկիր պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն այսօր կլինի դաշտում:

Հանդիպման մյուս ինտրիգը Ուելսի հավաքականի առաջատար և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի մասնակցությունն է: Մոլորակի ամենաթանկ մարզիկներից մեկը համարվող Բեյլը, ըստ որոշ լրատվամիջոցների, կարող է հեռանալ Մարդրիդից և առնվազն տեսականորեն կարող է միանալ «Մանչեստեր Յունայթեդին»:

Իսպանական թիմի ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը երեկ ասել է՝ կարևորն այն է, որ Բեյլի առողջական վիճակը բարելավվել է, նա միացել է ակումբին ու մարզվում է: «Անցած մրցաշրջանի վերջին փուլը դժվար էր Բեյլի համար, նա գրեթե չորս ամիս թիմի հետ չէր: Հիմա տեսնում եմ, որ նա լավ է, մարզվում է, կարևորն այն չէ, թե ինչ կասի մարզիչն այսօր, կարևորն այն է, թե ինչ կտեսնենք վաղը»,- երեկվա ասուլիսում նշել է Զիդանը:

Բեյլի թեմային երեկ անդրադարձել է նաև «Մանչեստեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն: «Եթե նա խաղա վաղը, ուրեմն դա է մարզիչի ծրագիրը, ակումբի ծրագիրը, ֆուտբոլիստի ձգտումը, ես որևէ նպատակ հիմա չունեմ: Եթե ճիշտ է այն ամենն, ինչ գրում են մամուլում, իբրև թե մի նոր ֆուտբոլիստ է գալիս, և Գարեթը հեռանում է, եթե դա ճիշտ է, ես կլինեմ այն մի քանի մարզիչներից մեկը, ով կսպասի Գարեթին, բայց եթե նա վաղը խաղա, ուրեմն, ամենայն հավանականությամբ, այնտեղ էլ կշարունակի խաղալ»,- ասել է Մոուրինյոն:

Մադրիդի «Ռեալը» և «Մանչեստեր Յունաթեդը» ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի համար պայքարը սկելու են այսօր Երևանի ժամանակով 22-ն անց 45-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG