Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեկնարկել է նախկին նախարար Ուլյուկաևի դատավարությունը


Ալեքսեյ Ուլյուկաևը ՌԴ տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում, 2014թ․

Մոսկվայում սկսվել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դատավարությունը, ով երկրում ազատազրկված ամենաբարձրաստիճան պաշտոնյան է ստալինյան ժամանակաշրջանից ի վեր:

Այսօրվա նախնական, դռնփակ նիստին դատարանը երկարաձգել է Ուլյուկաևի տնային կալանքը մինչև հաջորդ տարվա հունվար, նախկին պաշտոնյան կրկին պնդել է՝ առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

61-ամյա Ուլյուկաևը ձերբակալվել է անցած տարեվերջին՝ «Ռոսնեֆտ»-ից 2 միլիոն դոլար կաշառք վերցնելու կասկածանքով: Ակնկալվում է, որ դատաքննության ընթացքում ցուցմունք կտա նաև ընկերության տնօրեն Իգոր Սեչինը, ով համարվում է նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամերձավոր անձանցից մեկը:

Եթե մեղադրանքն ապացուցվի, Ուլյուկաևին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG