Մատչելիության հղումներ

Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ԱԻՆ


Վարդավառը Երևանում, արխիվ
Վարդավառը Երևանում, արխիվ

Օգոստոսի 9-13-ը Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի՝ սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39-41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 9-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-17-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն, նշված է հաղորդագրությունում:

Առաջիկա հինգ օրերին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG