Մատչելիության հղումներ

Pussy Riot-ի անդամներին ձերբակալել են ուկրաինացի ռեժիսորին աջակցող ակցիայից հետո


Ռուսաստան - «Ազատություն Սենցովին» գրությամբ պաստառը Յակուտսկի բանտից ոչ հեռու գտնվող կամրջի վրա, 7-ը օգոստոսի, 2017թ․

Pussy Riot փանք խմբի երկու անդամներ հայտարարել են, որ իրենց ձերբակալել են՝ Ռուսաստանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին աջակցող ակցիայից հետո:

Մարիա Ալյոխինան և Օլգա Բորիսովան «Ազատություն Սենցովին» գրությամբ պաստառ էին փակցրել Յակուտսկի բանտից ոչ հեռու գտնվող կամրջի վրա: Նրանց ոստիկանություն են տարել, այնուհետև՝ դատարան, սակայն դատավորը ազատ է արձակել՝ որոշելով, որ ոստիկանությունը սխալ է լրացրել ներկայացված փաստաթղթերը:

Օլեգ Սենցովը Ղրիմից է, Ռուսաստանում դատապարտվել է ահաբեկչական հարձակում ծրագրելու մեղադրանքով: Նրա աջակիցների պնդմամբ՝ մեղադրանքն անհիմն է և քաղաքական դրդապատճառներ ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG