Մատչելիության հղումներ

Ի պատասխան ՄԱԿ-ի նոր պատժամիջոցների՝ Փհենյանը սպառնում է դաժան հակահարվածով


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Ջոնգ Ունը Hwasong-14 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մոտ, արխիվ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Ջոնգ Ունը Hwasong-14 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մոտ, արխիվ

Հյուսիսային Կորեան սպառնում է դաժան հակահարված տալ Փհենյանի դեմ ՄԱԿ-ի սահմանած նոր պատժամիջոցներին:

«Նրանք պետք է հասկանան, որ Փհենյանը պատրաստ է առանց խնայելու դիմել ռազմավարական քայլերի, այդ թվում ֆիզիկական գործողությունների` մոբիլիզացնելով երկրի ողջ ներուժը», - ասված է այսօր տարածված պաշտոնական հայտարարության մեջ:

Անցած շաբաթավերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր սահմանափակումներ մտցրեց Հյուսիսային Կորեայի նկատմամբ` բալիստիկ հրթիռների փորձարկման համար:

Փորձագիտական հաշվարկներով, այս սահմանափակումները Հյուսիսային Կորեայից բացի կարող են մեծ հարված հասցնել նաև Չինաստանի տնտեսությանը, որը Փհենյանի գլխավոր առևտրային գործընկերն է: Պեկինը պատրաստ է դրան` հանուն տարածաշրջանի կայունության, այսօր հայտարարել է Չինաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG