Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երկօրյա այցով ժամանել է Ադրբեջան` թուրքմենական գազը Կասպից ծովով Եվրոպա արտահանելու ծրագիրը քննարկելու համար:
Կողմերը նախատեսում են նաև համաձայնագրեր ստորագրել ռազմավարական մի շարք ոլորտներում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:
Հաղորդվում է, որ Բաքվի հետ կապերը սերտացնելուց բացի, Թուրքմենստանն աշխատում է նաև Թուրքիայի հետ` եռակողմ ձևաչափով հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Ակնկալվում է, որ մինչև այս տարվա վերջ Աշգաբատում կկազմակերպվի խորհրդաժողով` երեք երկրների նախագահների մասնակցությամբ: