Մատչելիության հղումներ

Վայոց ձորի Վարդահովիտ գյուղի հանդամասում գայլերը առնվազն 5 ոչխար և 20 այծ են հոշոտել


Գայլ, արխիվ
Գայլ, արխիվ

Այսօր ժամը 9:47 արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ) ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղի «Սողանլու» հանդամասում գայլերը հոշոտել են ոչխարներ։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օգոստոսի 6-ին ժամը 6-ի սահմաններում գայլերը հոշոտել են 5 ոչխար և 20 այծ, իսկ 45 մանր եղջերավոր կորել են։

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին, հաղորդում է ԱԻՆ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG