Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Լավրովի և Մոգերինիի քննարկման հիմնական թեմաներն էին Սիրիայում և Ուկրաինայում ստեղծված կացությունը, ինչպես նաև ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների ներկա վիճակը:
Մանիլայում, հիշեցնենք, գումարվել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության՝ ASEAN-ի գագաթնաժողովը: