Մատչելիության հղումներ

Լեհաստանն առայժմ չի քննարկում իր տարածքում ամերիկյան հրթիռների տեղակայման հարցը․ ԱԳ նախարար


Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկի, արխիվ
Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկի, արխիվ

«Լեհաստանի տարածքում միջին և կարճ հեռահարության ամերիկյան հրթիռների տեղակայման հարցը առայժմ չի քննարկվում», - մոսկովյան "Коммерсантъ" պարբերականի հետ զրույցում ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին:

«Առայժմ այդ ամենը շահարկումներ են: Մենք Միացյալ Նահանգներից նման առաջարկ չենք ստացել, և նման որոշման կայացումը կախված է Հյուսիսատլանտյան դաշինքից», - հայտարարել է Լեհաստանի արտգործնախարարը:

«Իմ տրամադրության տակ եղած տեղեկությունների համաձայն՝ այս պահին մենք նման հեռանկար չենք քննարկում», - ընդգծել է Վաշչիկովսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG