Իսրայելի կառավարությունը մտադիր է արգելել համաարաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության գործունեությունը երկրի տարածքում: Այս մասին հայտարարել է Իսրայելի հեռահաղորդակցության նախարար Այուբ Կարան:
Իսրայելցի նախարարի խոսքով՝ կառավարությունը պատրաստվում է չեղարկել «Ալ Ջազիրա»-ի լրագրողներին տրված հավատարմագրերը, ինչպես նաև փակել հեռուստաընկերության` Երուսաղեմում գտնվող գրասենյակը:
«Ալ Ջազիրա»-ն դարձել է «Իսլամական պետության», «Հըզբոլա»-ի, «Համաս»-ի և Իրանի հիմնական գործիքը», - հայտարարել է Կարան:
Կատարի կողմից ֆինանսավորվող «Ալ-Ջազիրա»-ի գործունեությունն իրենց տարածքում ավելի վաղ արգելել էին արաբական մի շարք պետություններ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եգիպտոսը: