Մատչելիության հղումներ

Սիրիական բանակը գրավել է «Իսլամական պետության» վերջին հենակետը Հոմսի գավառում


Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ, արխիվ
Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ, արխիվ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը օգոստոսի 5-ին լիակատար վերահսկողություն են սահմանել երկրի կենտրոնում գտնվող Հոմսի գավառի Ալ-Սուխնա քաղաքի նկատմամբ:

Ալ-Սուխնան «Իսլամական պետություն» խմբավորման վերջին հենակետն էր այս շրջանում: Քաղաքի գրավմամբ Սիրիայի կառավարական բանակը իրական հնարավորություն է ստանում ճեղքել Դեր Զորի շրջափակումը: Այստեղ տեղակայված կառավարական կայազորը շրջափակման մեջ է 2015 թվականից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG