Մատչելիության հղումներ

Թիլերսոն․ ԱՄՆ-ը ցանկություն ունի շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ


ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Մանիլայում, 6-ը օգոստոսի, 2017թ․
ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Մանիլայում, 6-ը օգոստոսի, 2017թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկերոջ կողմից երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն է զգացել՝ չնայած երկու երկրների միջև բարդ հարաբերություններին։

«Մենք մեր ամերիկացի գործընկերների մոտ երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն զգացինք և կարծում ենք՝ դրան այլընտրանք չկա», - ասել է Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպումից հետո, որը կայացել է Մանիլայում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության՝ ASEAN-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Լավրովը լրագրողներին տեղեկացրել է, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը շուտով կժամանի Ռուսաստան։

Թիլերսոնը Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի կողմից Միացյալ Նահանգների նախագահի 2016 թվականի ընտրություններին միջամտելը շատ լուրջ միջադեպ է, որը երկու երկրների միջև խորը անվստահության պատճառ է դարձել։

Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ կառավարությունը քննարկում է պատասխան քայլեր Ռուսաստանի կողմից այդ երկրում գտնվող ամերիկացի դիվանագետների քանակը կրճատելու դեմ։

Այնուհանդերձ, Միացյալ Նահանգները ցանկություն ունի շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ, և մեկ խնդրի պատճառով բոլոր կապերը խզելը օգտակար չէ, ընդգծել է Թիլերսոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG