Մատչելիության հղումներ

«Ռոլինգ Սթոունզի» կիթառահարը հուսով է, որ կբուժվի թոքերի քաղցկեղից


«Ռոլինգ Սթոունզ» խումբը, ձախից աջ՝ Չարլի Ոըոթս, Ռոնի Վուդ, Միք Ջեգեր և Կեյթ Ռիչարդզ, Լոնդոն, 4 ապրիլի, 2016թ.
«Ռոլինգ Սթոունզ» խումբը, ձախից աջ՝ Չարլի Ոըոթս, Ռոնի Վուդ, Միք Ջեգեր և Կեյթ Ռիչարդզ, Լոնդոն, 4 ապրիլի, 2016թ.

«Ռոլինգ Սթոունզ» ռոք-խմբի կիթառահար Ռոնի Վուդը խոստովանել է, որ իր մոտ թոքերի քաղցկեղ են հայտնաբերել:

Ուռուցքը հայտնաբերվել է երեք ամիս առաջ՝ հյուրախաղերին նախորդող սովորական ստուգման ընթացքում:

70-ամյա Վուդը մոտ 5 տասնամյակ շարունակ մոլի ծխող էր և ծխախոտը թողել է մեկ տարի առաջ, այն բանից հետո, երբ լույս աշխարհ են եկել զույգ աղջիկները՝ Գրեյսին և Ալիսը:

Վուդը վիրահատվել է, սակայն հրաժարվել է ենթարկվել քիմիաբուժության: «Ես կարծում էի բոլորին հրաժեշտ տալու ժամանակն է, մի շաբաթ ամեն բան մազից էր կախված, բայց հիմա լավ եմ, պարտավոր եմ երեք ամիսը մեկ անգամ ստուգվել, բժիշկներն ուռուցքը վաղ շրջանում են գտել, հուսով եմ, որ կբուժվեմ»,- ասել է Վուդը The Telegraph-ի թղթակցին:

Կիթառահարի փոխանցմամբ, ինքը կտրականապես հրաժարվել է քիմիաբուժությունից, քանի որ դրա հետևանքով կզրկվեր մազերից: «Ոչ, ինչ ուզում եք արեք, այդ մի բանը թույլ չեմ տա, դուք դանակով աշխատեք»,- ասել է երաժիշտը բժիշկներին:

«Ես շատ բաներ եմ չարաշահել իմ կյանքում, բոլոր հաշվարկներով ես վաղուց արդեն չպետք է լինեի այս աշխարհում»,- ասել է կիթառահարը The Telegraph-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG