ՏԱՍՍ ռոսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, օգոստոսի 8-ից 9-ը Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը, որի օրակարգում կլինի Սիրիայում ապառազմականացման գոտիների ամրապնդման խնդիրը:
Այդ մասին այսօր Մանիլայում գումարված Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության գագաթնաժողովում ասել է Ռուսաստանի արտգործնախար Սերգեյ Լավրովը:
Թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ այսօր զրուցելուց հետո Լավրովն ասել է, որ Սիրիայում արդեն կա երեք ապառազմականացված գոտի:
«Հիմա աշխատանք է տարվում Իդլիբի նահանգում ամենախոշոր և, թերևս, ամենաբարդ ապառազմականացման գոտին ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Լավրովը: