Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը գովաբանել է Եվրոպային և քննադատել է Ամերիկային


Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Թեհրան, 5 օգոստոսի, 2017թ.
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Թեհրան, 5 օգոստոսի, 2017թ.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ երդմնակալության արարողության օրը գովեստով է խոսել եվրոպացի պաշտոնյաների ներկայության մասին, ասելով, որ պատվիրակներ գործուղելով Թեհրան, Եվրոպան ցույց է տալիս, որ ցանկանում է ընդարձակել կապերն Իրանի հետ:

Իր երեկվա ուղերձում Ռոհանին նաև քննադատել է Միացյալ Նահանգներին, հայտարարելով, որ Վաշինթգոնը ցանկանում է խարխլել միջուկային հիմնախնդրի շուրջ 2015 թվականին ստորագրված միջազգային պատմական պայմանագիրը:

Ռոհանին ասել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հանդեպ որդեգրած դիրքորոշմամբ «վտանգում է իր իսկ քաղաքական կյանքը»:

Մայիսի 19-ին վերընտրված 68-ամյա Ռոհանին երեկ հանդիսավորությամբ ստաձնել է նախագահի պաշտոնը: Արարողությանը ներկա են եղել ավելի քան 100 երկրների պաշտոնյաներ:

Ռոհանին երեկ ասել է, որ «Իրանն առաջ է շարժվեու աշխարհի հետ գոյակցելու և համագործակցելու ճանապարհով»:

Թրամփին ուղղակի հասցեագրած ակնկարկով Ռոհանին ասել է.- «Նրանք, ովքեր կփորձեն ոչնչացնել միջուկային պայմանագիրը, կոչնչացնեն իրենց քաղաքական կյանքը»:

Միացյալ Նահանգները Թեհրանին մեղադրում է համաշխարհային ահաբեկչությանը սատարելու և տարածաշրջանն ապակայունացնելու մեջ:

«Իրանի պետությունն աշխարհում ահաբեկչության ամենախոշոր հովանավորն է»,- ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG