Մատչելիության հղումներ

Ուկրաինան մտադիր է պատժել Scooter խմբին


Scooter տեխնո-խումբը, արխիվ:
Scooter տեխնո-խումբը, արխիվ:

Ուկրաինան դատական գործ է հարուցում Scooter անվամբ գերմանական տեխնո-խմբի նկատմամբ, քանի որ խումկը խախտել է Ուկրաինայի օրենքները և ապօրինի եղանակով ելույթ է ունեցել երեկ Ղրիմում տեղի ունեցած փառատոնին:

Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրի Մելնիկն ասել է, որ «2014 թվականին ապօրինի բռնակցված Ղրիմ մեկնելու փաստը ոչ միայն սկանդալային է, այլև կունենա իրավականբ լուրջ հետևանքներ: Օրինազանցները կարող են դատապարտվել ընդհուպ մինչև 8 տարվա ազատազրկման»:

Ուկրաինայի դատախազությունը հայտարարել է, որ «օտարերկրացիների ու մասնավորապես միջազգային հեղինակություն վաստակած անձանց կողմից նմանօրինակ արարքները խոչընդոտում են տարածքային ամբողջականությունը վերականգնելու Ուկրաինայի ջանքերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG