Մատչելիության հղումներ

Կիսլյակ. «Ֆլինի հետ հանդիպումներում գաղտնի բան չի քննարկվել»


ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը ժամանում է Mayflower հյուրանոց, որտեղ նախատեսված է Դոնալդ Թրամփի նախընտրական ընտրարշավի միջոցառումը, Վաշինգթոն, 27 ապրիլի, 2016թ.
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը ժամանում է Mayflower հյուրանոց, որտեղ նախատեսված է Դոնալդ Թրամփի նախընտրական ընտրարշավի միջոցառումը, Վաշինգթոն, 27 ապրիլի, 2016թ.

ԱՄՆ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակը «Ռոսիա-24» հեռուստակայանին տված հարցազրույցում վերստին հայտարարել է, որ իր շփումները Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի հետ միանգամայն պարկեշտ էին, հանգիստ և թափանցիկ:

Կիսլյակի պնդմամբ, ինքը Ֆլինի հետ քննարկել է երկու երկրներիը համագործակցությանը, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: «Ֆլինի հետ հանդիպումներում որևէ գաղտնի բան չի քննարկվել»,- ասել է Կիսլյակը:

Նախկին դեսպանը բացառել է ամերիկացի օրենսդիրների կամ քննիչների հարցերին պատասխանելու տեսական հնարավորությունը:

«Ես կարող եմ ցուցմունքներ տալ միայն Ռուսաստանի խորհրդարանում»,- ասել է Սերգեյ Կիսլյակը, ով վերջերս է ազատել ԱՄՆ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:

Մայքլ Ֆլինը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ պարզվել է, որ ինքը փոխնախագահ Մայք Փենսին չի տեղեկացրել նախագահական ընտրություններից մինչև երդմնակալություն անցած ժամանակահատվածում Կիսլյակի հետ մի քանի անգամ շփվելու փաստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG