Մատչելիության հղումներ

Հասան Ռոհանին այսօր կստանձնի Իրանի նախագահի պաշտոնը


Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանին, Թեհրան, 3 օգոստսի, 2017թ.
Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանին, Թեհրան, 3 օգոստսի, 2017թ.

Այսօր Թեհրանում տեղի կունենա Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության հանդիսավոր արարողությունը:

Օգոստոսի 3-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ի պաշտոնե վավերացրել է Ռոհանիի հաղթանակը:

Մայիսի 19-ին երկրորդ անգամ նախագահի պաշտոնում ընտրված Ռոհանին այսօր պետք է կարդա և ստորագրի հանդիսավոր երդումը, ապա ուղերձով դիմի արարողության մասնակիցներին:

Արարողությանը ներկա կլինեն ավելի քան 100 պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչը համարվում է դիվանագիտական մեծ նվաճում միջազգային երկարատև մեկուսացումը հաղթահարող Իրանի համար:

Այսօրվա արարողության մասնակիցների թվում պետք է լինի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ռոհանին երկու շաբաթում խորհրդարանի հաստատմանը կներկայացնի նոր կառավարության կազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG