Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան կենթարկվի առավել խիստ պատժամիջոցների


Կոմունիստական Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը շնորհավորում է զինվորականներին Hwasong-14 տեսակի միջմայրացամաքային հրթիռի փորձարկման կապակցությամբ, 4 հուլիսի, 2017թ.
Կոմունիստական Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը շնորհավորում է զինվորականներին Hwasong-14 տեսակի միջմայրացամաքային հրթիռի փորձարկման կապակցությամբ, 4 հուլիսի, 2017թ.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր քվեարկության կդրվի Հյուսիսային Կորեայի նկատմամբ առավել խիստ տնտեսական պաժամիջոցներ սահմանելու բանաձևի նախագիծը:

Այդ փասստաթղթով, որի նպատակն է Հյուսիսային Կորեային պարտադրել բանակցություններ միջազգային համայնքի հետ, առաջարկվում է արգելք սահմանել մեկ միլիարդ դոլարի հասնող Հյուսիսային Կորեայի արտահանման մոտ մեկ երրորդի նկատմամբ:

Հյուսիսային Կորեան արտահանում է ծովամթերք, երկատ, կապար և ածուխ: Բացի այդ, բանաձևի օրինագծով առաջարկվում է սառեցնել աշխատանքային միգրացիայի հնարավորությունը, որը Հյուսիսային Կորեային տրամադրում են Ռուսաստանը և Չինաստանը:

Ենթադրվում է, որ Հյուսիսային Կորեային որպես կանոն սատարող այդ երկու երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևին կողմ կքվեարկեն:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկինում սահմանած պատժամիջոցները չեն խոչընդոտել Հյուսիային Կորեայում միջուկային զենքի և հրթիռների տեխնոլոգիաների զարգացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG