Մատչելիության հղումներ

Ըստ մամուլի հրապարակումների՝ Սաակաշվիլին հայտնվել է Լեհաստանում


Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց հետո տեսաուղերձով է հանդես գալիս, 26-ը հուլիսի, 2017թ․
Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց հետո տեսաուղերձով է հանդես գալիս, 26-ը հուլիսի, 2017թ․

Ըստ լեհական մամուլի հրապարակումների՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ժամանել է Լեհաստան: Նա ելույթ է ունեցել Վարշավայի ապստամբության հերթական տարեդարձին նվիրված միջոցառմանը: Այսօր այդ մասին հաղորդել է Telewizja Republika հեռուստաընկերությանը, որին երեկոյան Սաակաշվիլին հարցազրույց է տալու:

Վրաստանի նախկին նախագահի մամուլի ծառայությունը խոստացել է ավելի ուշ պարզաբանել, թե ինչպես է նա այցելել Վարշավա․ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին ենթադրաբար անհրաժեշտ փաստաթղթեր չունի ճամփորդելու համար:

Հուլիսի 26-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին զրկել են քաղաքացիությունից, այդ ժամանակ նա գտնվում էր ԱՄՆ-ում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG