Մատչելիության հղումներ

Կատարը և Թուրքիան ծովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն


Կատար - Թուրք զինծառայողները Դահայում տեղակայված ռազմակայանում, հունիս, 2017թ․
Կատար - Թուրք զինծառայողները Դահայում տեղակայված ռազմակայանում, հունիս, 2017թ․

Կատարը և Թուրքիան օգոստոսի 6-7-ը ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն Պարսից ծոցում: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Կատարի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:

Կատարի և Պարսից ծոցի մի շարք արաբական երկրների միջև հունիսից լարվածություն է առաջացել: Անկարան պաշտպանում է Կատարի իշխանություններին:

Հունիսի 5-ին, հիշեցնենք, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և մի շարք այլ արաբական երկրներ Կատարի հետ խզեցին դիվանագիտական կապերն ու տրանսպորտային հաղորդակցությունը։ Նրանք Կատարին մեղադրում են իսլամիստ զինյալներին և իրենց ոխերիմ թշնամի Իրանին աջակցելու մեջ։ Կատարը մեղադրանքները չի ընդունում՝ դրանք համարելով անհիմն։

Անցած հուլիսին Կատար էր այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG