Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի դատարանը այսօր վճռեց 3 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել ուկրաինամետ ակտիվիստ Վլադիմիր Բալուխին՝ նրան մեղավոր ճանաչելով պայթուցիկ նյութեր և զինամթերք անօրինական պահելու համար:
Բալուխը ձերբակալվել է անցած դեկտեմբերին: Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկել են նրա և նրա մոր բնակարանները: Ըստ նախաքննության՝ խուզարկության արդյունքում փամփուշտներ և պայթուցիկներ են հայտնաբերվել:
Դատական նիստերից մեկում Վլադիմիր Բալուխն ասել է, որ ավելի վաղ իրեն սպառնացել էին զենք տեղադրել իր բնակարանում:
«Ղրիմի իրավապաշտպանների խումբը» գտնում է, որ ակտիվիստը հետապնդվում է ուկրիանամետ հայացքների համար: «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը Վլադիմիր Բալուխին քաղաքական բանտարկյալ է ճանաչել: