Աֆղանստանում Քաբուլից ոչ հեռու գտնվող Բագրամ ավիաբազայում պարեկություն իրականացնելիս զոհվել է վրացի զինծառայող, կրտսեր սերժանտ 25-ամյա Մդինարի Բեբիաշվիլին: Պարեկախմբի վրա զինյալների հարձակման արդյունքում ևս երեք վրացի զինծառայող է վիրավորվել, նրանից մեկի վիճակը կայուն ծանր է գնահատվում: Այս մասին հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Աֆղանստանում զոհված վրացի զինծառայողների թիվը հասավ 32-ի:
Վրաստանը Աֆղանստանի միջազգային առաքելությանը ակտիվ մասնակցող երկրներից մեկն է: Աֆղանստանում տեղակայված միջազգային ուժերի կազմում Վրաստանից 860 զինծառայող կա: