Մատչելիության հղումներ

Պուտինն ասել է, թե կմտածի չորրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Օգոստոսի 4-ին Բուրյաթիայում անցկացված հեռուստակամրջի ընթացքում տեղացիներից մեկն ասել է, թե ժողովուրդը պահանջում է, որ Վլադիմիր Պուտինը առաջադրվի 2018 թվականին անցկացվելիք Ռուսաստանի նախագահական ընտրություններին: «Լավ, կմտածեմ, շնորհակալություն», - պատասխանել է Պուտինը: Նա Բուրյաթիա է մեկնել լուծելու անտառային հրդեհների խնդիրը:

Վլադիմիր Պուտինը 2000 թվականից նախագահի և մեկ շրջան վարչապետի պաշտոնում ղեկավարում է Ռուսաստանը:

Ընտրությունները Ռուսաստանում խստորեն կառավարվում են: Իշխանությունները վերահսկում են թեկնածուների առաջադրումը, մրցակցությունը, մամուլի հասանելիությունը, ընտրարշավն ու ձայների հաշվարկը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հայտարարել է, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին չի կարող առաջադրվել, որովհետև դատվածություն ունի: Նավալնին դա համարում է շինծու գործ՝ իր առաջադրումը կասեցնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG