Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դատարանը տուգանել է Նավալնիին


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսական դատարանը երեկ վճռել է, որ ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին ու նրա երկու հետևորդները պետք է տուգանվեն անցած ամիս Մոսկվայում չարտոնված ցույցին թռուցիկներ տարածելու համար։

Դատարանը վճռել է, որ ընդդիմադիր գործիչը խախտել է օրենսդրությունը՝ թռուցիկներ բաժանելով և YouTube-ում տեղադրված տեսանյութում կոչ անելով համաքաղաքացիներին մասնակցել բողոքի ցույցին։

Նավալնիի պնդմամբ՝ ցույցը օրինական է եղել։

Նշենք, որ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է 2018 թվականի մարտին անցկացվելիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին, մինչդեռ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը անցած հունիսին հայտարարել է, որ դատվածությունը և 5 տարվա պայմանական ազատազրկումը նրան այդ հնարավորությունը չի տա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG