Մատչելիության հղումներ

Մոսկվան ապակայունացնող է որակում Փենսի հայտարարությունները Չեռնոգորիայում


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում, 2-ը օգոստոսի, 2017թ․

Պաշտոնական Մոսկվան ապակայունացնող է անվանել օրերս Չեռնոգորիայում ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հնչեցրած պնդումները, որ Ռուսաստանը փորձեր է կատարել տարածաշրջանը ապակայունացնելու ուղղությամբ։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Փենսը կեղծ և ապակառուցողական փաստեր է ներկայացրել, և որ նա նպաստում է Բալկանյան տարածաշրջանում հակասությունների ավելի խորացմանը։

Գերատեսչությունը կոչ է արել ԱՄՆ-ին վերջ տալ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը վատաբանելուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG