Մատչելիության հղումներ

Ստեղծվում է «Թվային Հայաստան» հիմնադրամ


Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Թվային Հայաստան» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշում, ինչպես պաշտոնական հաղորդագրությունում է նշվում՝ նպատակ ունենալով բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ապահովել թափանցիկություն և բարենպաստ բիզնես միջավայր ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:

«Հիմնադրամի ստեղծումը պայմանավորված է ՀՀ թվային օրակարգի իրագործման անհրաժեշտությամբ, այն է՝ թվային նոր ռազմավարության մշակում, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացում և տեղեկատվական անվտանգության աստիճանի բարձրացում, ինչպես նաև պետական ծախսերի կրճատում, վարչարարության պարզեցում, թափանցիկության, հաշվետվողականության բարձրացում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, քաղաքացիներին և բիզնես ոլորտին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության և արդյունավետության բարձրացում», - ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

«Շատ կարևոր գործընթաց է: Մինչ այս հիմնադրամի կայանալը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը նույն տեմպով պետք է շարունակի աշխատանքը, և հետո հստակ կձևակերպենք հիմնադրամի ու կենտրոնի համագործակցության բանաձևերը», - նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG