Մատչելիության հղումներ

Մակրոնը շնորհավորել է «Պարի Սեն-Ժերմեն»-ի ղեկավարին Նեյմարին ձեռք բերելու առթիվ


Նախքան «Պարի Սեն-Ժերմեն»-ի հետ պայմանագիր կնքելը Նեյմարը «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է ԱՄՆ-ում տեղի ունեցած ամառային մրցաշարին, Նյու Ջերզի, 22 հուլիսի, 2017թ.
Նախքան «Պարի Սեն-Ժերմեն»-ի հետ պայմանագիր կնքելը Նեյմարը «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է ԱՄՆ-ում տեղի ունեցած ամառային մրցաշարին, Նյու Ջերզի, 22 հուլիսի, 2017թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի ղեկավարներին բրազիլացի գերաստղ-հարձակվող Նեյմարի հետ պայմանագիրն ավարտին հասցնելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ, գիտեմ, որ լավ լուր ունեք», - ասել է նախագահը ակումբի գործադիր տնօրեն Նասեր ալ-Խելաիֆին Փարիզի արվարձանում մանկական ամառային ճամբարում տեղի ունեցած հավաքի ընթացքում:

Reuters գործակալության փոխանցմամբ, «Պարի Սեն-Ժերմեն»-ը կատալոնական «Բարսելոնա»-ից Նեյմարին գնել է 222 միլիոն եվրոյով, ինչն այսօրվա դրությամբ կազմում է 263 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG