Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» անդամներից 18-ի գործով փաստաբանները պահանջում են նիստերի դահլիճ բերել ամբաստանյալներին


Շարունակվում է «Սասնա ծռերի» անդամներից 18-ի գործով դատական նիստը։ Մեկնարկին գործով փաստաբանները պահանջեցին նիստերի դահլիճ վերադարձնել բոլոր ամբաստանյալներին։

Հիշեցնենք՝ տարբեր դատական նիստերի ժամանակ դատարանի օրինական պահանջներին չենթարկվելու պատճառաբանությամբ դատավորը սանկցիա էր կիրառել և դահլիճից հեռացրել էր ամբաստանյալներին։

Փաստաբանները նշեցին, որ ամբաստանյալներն իրենց չեն լիազորել՝ առանց իրենց ներկայության ներկա գտնվել նիստերին, և միջնորդություն ներկայացրեցին ժամերի սպառման հիմքով դահլիճ բերել նրանց։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ 3 ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG