Մատչելիության հղումներ

«Զիբիլիքս»-ի գործը կարճվել է․ ՀՔԾ


«Ելք» դաշինքի առաջնորդները քարոզարշավի ժամանակ, մարտ, 2017թ․

Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) այսօր «Ազատությանը» հայտնեցին, որ «Զիբիլիքս» անվանումը ստացած նյութերի առնչությամբ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:

ՀՔԾ-ից փոխանցեցին նաև, որ գործը կարճելու հիմքերը ուղարկել են դիմող կողմին:

Հիշեցնենք՝ «Ելք» դաշինքը իրավապահներին «հանցագործության մասին» հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք, ընդդիմադիր դաշինքի պնդմամբ, վկայում են, որ Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում իշխող Հանրապետականի կողմից ընտրակաշառքների բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG