Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան ՄԱԿ-ին կոչ են անում «հստակ ուղերձ հղել Իրանին»


Իրանը փորձարկում է «Սիմորղ» («Փյունիկ») հրթիռը, 27-ը հուլիսի, 2017թ․

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան նամակով դիմել են ՄԱԿ-ին՝ կոչ անելով «հստակ ուղերձ հղել Իրանին» արբանյակ կրող հրթիռների վերջին փորձարկմանն ի պատասխան:

Արևմտյան ուժերը համարում են, որ այդ փորձարկումն «ապակայունացնող ազդեցություն ունի տարածաշրջանի վրա», և որ հարկավոր է «քննարկել Թեհրանին իր սադրիչ գործողությունների համար պատշաճ պատասխանելու» հնարավորությունը:

Հուլիսի 27-ին Թեհրանը փորձարկեց իր ամենաժամանակակից արբանյակներ կրող հրթիռները: Ամերիկյան իշխանությունները հայտարարեցին, որ նմանատիպ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս տեղափոխել նաև միջուկային բեռ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG