Օգոստոսի 2-ին Աֆղանստանի Քանդահար քաղաքի օդանավակայանի ճանապարհին ինքնասպան ահաբեկիչը հարձակում է գործել միջազգային ուժերի զինվորական շարասյան վրա:
ՆԱՏՕ-ի պաշտոնյաները, ինչպես նաև Աֆղանստանի անվտանգության ծառայության աշխատակիցները հաստատել են, որ հարձակման հետևանքով զոհեր կան:
Իքնասպան ահաբեկիչը ականապատված մեքենան պայթեցրել է, այն ուղղելով դեպի զինվորական շարասյունը:
Քանդահարի օդանավակայանը համարվում է Աֆղանստանում տեղակայված միջազգային ուժերի հիմնական օդանավակայանը:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային ուժերի կազմում ավելի քան երեք տասնյակ երկրներից մոտավորապես 13 հազար զինծառայողներ են ընդգրկված, որոնք վարժեցնում, ուսուցանում են աֆղանական բանակին թալիբ զինյալների դեմ պայքարելու համար: