Մատչելիության հղումներ

Այսօր Մոսկվայի շինրապարակներից մեկում հայ և ուզբեկ շինարարների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է ռուսական РИА Новости գործակալությունը:

Մոտ 40 շինարարների բախման ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, գործադրվել են շինարարական մեծ մուրճեր (кувалда), բահեր և մետաղյա ամրաններ: Վեճը ծագել է այն բանից հետո, երբ աշխատողներից մեկը տանիքից աղբ է թափել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG