Մատչելիության հղումներ

Reuters. 2017-ի սկզբից Սիրիայում ռուսաստանցի 40 զինծառայող է զոհվել


Այս տարվա սկզբից Սիրիայում ռուսաստանցի առնվազն 40 զինծառայողներ և ռազմական մասնավոր ընկերությունների աշխատակիցներ են զոհվել, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ հիմնվելով զոհվածների հարազատների և անունները չբացահայտող պաշտոնյաների տվյալների վրա:

Պաշտոնական տվյալներով՝ 2017-ին Սիրիայում ռուսաստանցի 10 զինծառայող է զոհվել:

Թվերի տարբերությունը Reuters-ը բացատրում է նրանով, որ Ռուսաստանը հերքում է ռազմական մասնավոր ընկերությունների աշխատակիցների մասնակցությունը սիրիական հակամարտությանը, ինչպես նաև Ռուսաստանի գալիք ընտրություններով, որի ֆոնին կորուստների թիվը «զգայուն թեմա է»: Նշվում է նաև, որ հրամանատարները զոհվածների ընտանիքների անդամներին հորդորում են չհայտնել այդ մասին:

Սիրիայի ռազմական գործողություններում Ռուսաստանը ներգրավվել է 2015 թվականի սեպտեմբերի 30-ից: Մոսկվան հերքում է ցամաքային գործողություններին ռուսաստանցի զինծառայողների մասնակցությունը:

Ըստ Reuters-ի՝ 2015-16 թվականներին Սիրիայում ռուսաստանցի 36 զինծառայող էր զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG