Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը հետաձգվեց


«Ոտքի՛ Հայաստան» ընդդիմադիր նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։

Նիստի մեկնարկին Ղուկասյանն ասաց, որ իր պաշտպանը քաղաքում չէ և կվերադառնա օգոստոսի 16-ին։

Դատավորն ընդմիջեց նիստը՝ հայտարարելով, որ այն կշարունակեն պաշտպանի վերադարձից հետո, որպեսզի չխախտվեն Ղուկասյանի իրավունքները։

Ըստ մեղադրանքի, Անդրիաս Ղուկասյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ ՊՊԾ գունդը գրաված ու այնտեղ պատանդներ պահող «Սասնա ծռեր» զինված խմբին։

Ղուկասյանը պնդում է, որ նախաքննությունն ապօրինի է ընթացել։

Հիշեցնենք, «Սասնա ծռեր»-ն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG