Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատը Քրիսթոֆեր Ռեյին հաստատեց ՀԴԲ ղեկավարի պաշտոնում


Քրիսթոֆեր Ռեյ, արխիվ
Քրիսթոֆեր Ռեյ, արխիվ

Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է Քրիսթոֆեր Ռեյին Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավարի պաշտոնում:

ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնը թափուր էր այս տարվա մայիսից, երբ նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելիորեն պաշտոնանկ արեց Ջեյմս Քոմիին:

Այդ պաշտոնում Թրամփը վերջերս առաջարկել էր արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա 50-ամյա Քրիսթոֆեր Ռեյի թեկնածությունը:

Ռեյը Ջորջ Բուշ կրտսերի նախագահության շրջանում՝ 2003-05 թվականներին, ԱՄՆ-ի գլխավոր դատախազի օգնականն էր: Նրա քննության տակ էին ընկերությունների կորպորատիվ մեքենայությունների սկանդալային գործերը:

Երեքշաբթի օրը Սենատում անցկացված լսումներում նա հավաստիացել է, որ քաղաքական գործիչներին թույլ չի տա միջամտել հետաքննվող գործերին, նախագահին հավատարմության երդում չի տա, իսկ ճնշումների դեպքում կա՛մ կհրաժարվի ենթարկվել դրանց, կա՛մ հրաժարական կտա:

«Ես հավատարիմ եմ Սահմանադրությանը և օրենքի գերակայությանը՝ դրանք են իմ գործունեության ուղեցույցը», - հայտարարել է Ռեյը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG