Մատչելիության հղումներ

Մակեդոնիան և Բուլղարիան բարեկամության պայմանագիր են ստորագրել


Մակեդոնիայի և Բուլղարիայի վարչապետներ Զորան Զաև (ձախից) և Բոյկո Բորիսով, արխիվ
Մակեդոնիայի և Բուլղարիայի վարչապետներ Զորան Զաև (ձախից) և Բոյկո Բորիսով, արխիվ

Մակեդոնիան և Բուլղարիան երեկ բարեկամության պայմանագիր են ստորագրել, որը կոչված է վերջ դնելու երկու հարևան երկրների միջև վերջին տարիներին ոչ այնքան բարիդրացիական հարաբերություններին և նպաստելու Մակեդոնիայի՝ Եվրամիությանը անդամակցելու ջանքերին։

Բուլղարիայի և Մակեդոնիայի բարդ հարաբերությունները խանգարել են Մակեդոնիային ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցության ճանապարհին՝ չնայած երկու երկրները ունեն պատմական, կրոնական և լեզվական ընդհանրություններ։ Բուլղարիան մինչ այժմ որպես այդպիսին չի ճանաչում մակեդոներենը՝ համարելով այն բուլղարերենի բարբառներից մեկը։

Այս համաձայնագիրը տարածաշրջանում քաղաքական կայունությանը նպաստելու համատեղ ջանք է, հայտարարել է Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը Սկոպյեում իր բուլղարացի գործընկեր Բոյկո Բորիսովի հետ փաստաթուղթը ստորագրելուց հետո։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG