Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ նախատեսում է հանդիպում ունենալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ օգոստոսի 5-6-ը Մանիլայում։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակում են լարված մնալ, սակայն Միացյալ Նահանգները աշխատելու է Ռուսաստանի և մյուսների հետ սիրիական հիմնախնդրի խաղաղ բանակցությունները առաջ մղելու համար։
Հիշեցնենք՝ ԱՄՆ Կոնգրեսը անցած շաբաթ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագիծ ընդունեց, պաշտոնական Մոսկվան, իր հերթին, պատասխան պատժամիջոցների դիմեց: