Ռուսաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, այսօր Մոսկվայի մարզի դատարանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել է երեք ամբաստանյալ և վիրավորվել է առնվազն երկու հարկադիր կատարող:
Ըստ ականատեսների, փոխհրաձգությունը սկսվել է այն պահին, երբ բազմաթիվ սպանությունների մեջ մեղադրվող 9 ամբաստանյալներին ուղեկցող պահակախումբը հասցրել է Կրասնոգորսկ ավանի դատարանի շենք, որտեղ նրանք հարձակվել են պահակախմբի վրա, խլել են ոստիկաններից մեկի ատրճանակը, կրակ են բացել և փորձել են փախուստի դիմել:
Շենքում հերթապահող մնացած ոստիկանները կարճ ժամանակ անց չեզոքացրել են ամբաստանյալներին: Հաղորդվում է, որ բոլոր 9-ը ամբաստանյալները Կենտրոնական Ասիայից են: