Մատչելիության հղումներ

Ջոն ՄըքՔեյնը կներկայացնի Աֆղանստանում ԱՄՆ նոր ռազմավարություն


ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը, Վաշինգթոն, 27 հուլիսի, 2017թ.

Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը հաղորդել է, որ առաջիկայում կներկայացնի Աֆղանստանում ԱՄՆ նոր ռազմավարության հայեցակարգ:

Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ ՄըքՔեյնը երեկ ասել է, թե Դոնալդ Թրամփի կեսամյա նախագահության ընթացքում տակավին չկա Աֆղանստանում հաջողություն ապահովելու ռազմավարություն:

«Երբ Սենատը սեպտեմբերի 1-ին կսկսի պաշտպանության հատկացումների վավերացումը, ես կառաջարկեմ լրամշակում, որի հիմքում կլինեն մեր ամենահեղինակավոր զինվորականների վերլուծությունները, դա կլինի Աֆղանստանում հաջողության հասնելու ռազմավարություն»,- ասել է ՄըքՔեյնը:

Սենատորը քննադատել է նաև Աֆղանստանի հարցում Թրամփի նախորդի՝ Բարաք Օբամայի քաղաքականությունը:

«Ութ տարի մատը մատին չխփելու ռազմավարության գինը դարձան մարդկային կորուստները և նյութական կարողության ավերումը»,- ասել է ՄըքՔեյնը:

Հանրապետական սենատորի մոտ հուլիսի սկզբին հայտնաբերել են գլխուղեղի քաղցկեղ: Նա երեկվանից իր նահանգում՝ Արիզոնայում բուժում է ստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG