Մատչելիության հղումներ

Կրակոցներ Շամիրամ գյուղի գերեզմանատանը, նախնական տվյալներով՝ կա 3 զոհ, 5 վիրավոր


Այսօր ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա:

Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը:

«Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը: Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացան:
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա: Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Քննություն է կատարվում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG