Մատչելիության հղումներ

Էնթոնի Սկարամուչին լքում է պաշտոնը նշանակումից տասն օր անց


Սպիտակ տան հաղորդակցության բաժնի տնօրեն Էնթոնի Սկարամուչի, Վաշինգտոն, 26 հուլիսի, 2017թ.
Սպիտակ տան հաղորդակցության բաժնի տնօրեն Էնթոնի Սկարամուչի, Վաշինգտոն, 26 հուլիսի, 2017թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սպիտակ տան հաղորդակցության բաժնի տնօրեն նշանակված Էնթոնի Սկարամուչին ընդամենը տասն օր աշխատելուց հետո ազատում է պաշտոնը:

«Սկարամուչին կազատի Սպիտակ տան հաղորդակցության բաժնի տնօրենի պաշտոնը: Պարոն Սկարամուչին համոզված է, որ իր այդ քալով աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին կտա նոր թիմ ստեղծելու հնարավորություն, մենք նրան հաջողություն ենք մաղթում», - ասվում է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի գրավոր հաղորդագրությունում:

Ըստ Սպիտակ տան, Սկարամուչիի պաշտոնանկումը «նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Քելլիին կընձեռի ամեն ինչ մաքուր էջից սկսելու հնարավորություն»:

Սկարամուչին իր կարճատև պաշտոնավարման ընթացքում աննախադեպ և սկանդալային քննադատություն է հնչեցրել Թրամփի թիմի որոշ անդամների հասցեին:

Նախագահ Թրամփը հուլիսի 31-ին է աշխատակազմի ղեկավար նշանակել ԱՄՆ զինված ուժերի ծովային հետևակի պաշտոնաթող գեներալ Քելլիին:

«Կասկած չունեմ, որ նա հրաշալի աշխատանք է կատարելու», - ասել է Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում՝ Քելլիի պաշտոնամուտի հանդիսավոր արարողության ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG