Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իրավապահները 33 միլիոն դոլար արժողությամբ ունեցվածք են առգրավել ուժային կառույցի նախկին աշխատակիցներից


Տեսարան Բաքվից
Տեսարան Բաքվից

Ադրբեջանի իրավապահները շուրջ 33 միլիոն դոլար արժողությամբ ունեցվածք են առգրավել ազգային անվտանգության նախարարության նախկին աշխատակիցներից:

Երկրի գլխավոր դատախազության երեկվա հաղորդագրության համաձայն, ուժային կառույցի նախկին 19 աշխատակիցները 2004-ից 2015 թվականներին ապօրինաբար հետևել, գաղտնալսել են գործարարների, նրանց մասին տեղեկություներ հավաքել, այնուհետև սպառնացել են գործարարների դեմ օգտագործել այդ տեղեկությունները:

Խմբի անդամները նաև ապօրինաբար ձերբակալել են գործարարների, նրանց բռնության ենթարկել հենց նախարարության շենքում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG