Մատչելիության հղումներ

Ամբողջությամբ այրվել է Սարիարի գյուղապետարանի փայտե շենքը՝ գույքով. ԱԻՆ


Շիրակի մարզի գյուղերից մեկը, արխիվ
Շիրակի մարզի գյուղերից մեկը, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին, ժամը 00:29-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի գյուղապետարանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:58-ին, մարվել՝ 06:24-ին:

Ըստ նախարարության, ամբողջությամբ այրվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող գյուղապետարանի փայտե շենքը (մոտ 150 քմ)՝ գույքով:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG