Մատչելիության հղումներ

Փենսն այսօր Թբիլիսիում կհանդիպի Մարգվելաշվիլիի, Կվիրիկաշվիլիի և ընդդիմության ներկայացուցիչների հետ


Մայք Փենսնն ու Գիորգի Կվիրիկաշվիլին, Թբիլիսի, 31-ը հուլիսի, 2017թ.

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն այսօր Թբիլիսիում հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Երեկ տեղի ունեցած պաշտոնական ճաշի ժամանակ Փենսը Վրաստանի ղեկավարությանն է փոխանցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը, որով վերջինս աջակցություն է հայտնում Վրաստանին:

ԱՄՆ-ի փոխնախագահը ծրագրում է ներկա գտնվել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի Noble Partner 2017 զորավարժություններին, որին մասնակցում է նաև Հայաստանը:

ԱՄՆ փոխնախագահն այցելում է երեք երկրներ, որոնք մտահոգություն են հայտնել իրենց երկրներում Ռուսաստանի մտադրությունների վերաբերյալ:

Փենսն արդեն այցելել է Էստոնիա, Վրաստանից հետո նրա հաջորդ կանգառը Չերնոգորիան է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG