Մատչելիության հղումներ

Դսեղում Թումանյանի տուն-թանգարան համալիրը ևս մեկ նոր կառույց կունենա


Թումանյանի հուշարձանը Դսեղում, արխիվ

Ամենայն հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի ծննդավայրը` Լոռվա գեղատեսիլ ձորի վրա վեր խոյացած գեղատեսիլ Դսեղ գյուղը, երկյուղածությամբ է պահպանում Թումանյանի հետ կապված յուրաքանչյուր մասունք:

Գյուղի կենտրոնում է գտնվում մեծ բանաստեղծի տուն-թանգարանը, որի տնօրենի` Ռոզա Ղազումյանի խոսքով երբեք այցելուների պակաս չի զգացվում: Թումանյանի անունը այստեղ է բերում թե՛ տեղացի, թե՛ աշխարհով մեկ սփռված հայերին:

Թանգարանը ավելի քան երկու տասնամյակ տնօրինող Ռոզա Ղազումյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ մեծ գրողն այս տունը շատ է սիրել և շատ կապված է եղել իր ծննդավայրի և հայրական տան հետ, որի հիման վրա էլ հենց Թումանյանի ծննդյան հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ 1969 թվականին ստեղծվել է նրա տուն-թանգարանը:

«Հետը բերում էր Լեոյին, Իսահակյանին, Դեմիրճյանին, Շանթին: Նույնիսկ Խրիմյան Հայրիկն է եկել այստեղ», - պատմեց թանգարանի տնօրենը:

Թանգարանը շուտով ևս մեկ նոր կառույց կունենա և այցելուները կկարողանան մեկ գավաթ սուրճ կամ ջուր խմել, օգտվել սանհանգույցից, որից թանգարանը մինչև օրս զուրկ է եղել: Այս ամենը հնարավոր է դարձել ամերիկահայ մեր հայրենակիցներից մեկի տրամադրած ֆինանսական աջակցության շնորհիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG