Մատչելիության հղումներ

Սևանի լողափին ծեծկռտուքը ավարտվել է երկու անձի մահով


Սևանա լիճ, արխիվ
Սևանա լիճ, արխիվ

Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ երեկ ժամը 19-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով Արարատի մարզի բնակիչը ձախ քունքային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի («Սպանություն») 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը: Նա ձերբակալվել է:

«Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, Սևանի լողափերից մեկում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցություն են ունեցել 1957թ. ծնված տղամարդ, 28-ամյա երիտասարդը, որից հետո՝ ժամը 19:15-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ ծնված 1957թ.՝ մահացած վիճակում, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Քննությամբ պարզվել է նաև, որ ձերբակալված անձը մահացած տղամարդու որդին է», - ասված է հաղորդագրությունում:

Կատարվում է քննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG