Մատչելիության հղումներ

Դեմոյան․ Թուրքիայի խորհրդարանի տխրահռչակ որոշումը Էրդողանի ռեպրեսիաների մեջ է տեղավորվում


Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանություն և այլ արտահայտությունների կիրառումն արգելող օրենքի ընդունման փաստը «իսկապես զավեշտալի է, նույնիսկ ծիծաղելի կարելի է համարել»: Այդ մասին «Ազատության» եթերում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Միաժամանակ, նա ընդգծեց, որ «տրամաբանորեն այն համապատասխանում է այն բոլոր զարգացումներին, ինչ այսօր տեղի է ունենում Թուրքիայում՝ սկսած Էրդողանի իշխանավարումից, և հատկապես 2016 թվականի ամռանը տեղի ունեցած անհաջող հեղարջման փորձից հետո, երբ Թուրքիայում ահռելի ծավալի ընդգրկունություն են ստացել ռեպրեսիվ մեթոդները՝ բոլոր ոլորտներում»:

Այդ հեղաշրջման փորձը, ըստ Դեմոյանի, առիթ տվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ամբողջ թափով ռեպրեսիվ մի մեծ մեքենա գործի դնել, որի արդյունքում տասնյակ հազարավոր զինվորականներ հեռացվել են պաշտոններից, խիստ պատժի են ենթարկվում և կտտանքների: «Շուրջ 8 հազար դասախոսներ և ակադեմիականներ, այսինքն՝ հետազոտողներ, հեռացվել են համալսարաններից, լրագրողներ նույնպես հաշվվում են հազարներով: Այսինքն՝ այսպիսի աննախադեպ ռեպրեսիվ ալիք Թուրքիայում երևի թե վերջին 50 տարվա ընթացքում չէր եղել», - նշեց նա:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կանոնակարգում կատարված վերջին փոփոխություններով, որոնք Հայկ Դեմոյանը «տխրահռչակ որոշում» որակեց, նրա կարծիքով՝ ավելի շատ ազդակներ են ուղղվում երկրի ներս՝ ազատական շրջանակներին: «Սա տրամաբանորեն այն շարքի մեջ է տեղավորվում, որը Էրդողանը սկսել է՝ վերջին հանգրվանները ազատական, լիբերալ նա փորձում է ոչնչացնել լիակատար իր մենիշխանությունը ապահովելու համար՝ սա է ամբողջ տրամաբանությունը», - շեշտեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG