Մատչելիության հղումներ

Siemens-ը Իրանին արգելել է գազային տուրբիններ մատակարարել Ռուսաստան


Siemens-ի արտադրած գազային տուրբիններ, արխիվ
Siemens-ի արտադրած գազային տուրբիններ, արխիվ

Գերմանական Siemens ընկերությունն Իրանին արգելել է գազային տուրբիններ մատակարարել Ռուսաստան:

РБК-ի տեղեկություններով, գերմանական կողմը չի թույլատրել իրանական Mapna ընկերությանը Ռուսաստանին վաճառել Siemens-ի արտոնագրով արտադրված տուրբինները` մտավախություն ունենալով, որ դրանք կարող են տեղադրվել Ղրիմում կառուցվող ջերմաէլեկտրակայանում:

«Siemens-ի ներկայացուցիչները զգուշացրել են իրանցի գործընկերներին, որ Ռուսաստանին գերմանական տեխնոլոգիաների հիման վրա արտադրված սարքավորումների մատակարարման դեպքում հարաբերությունները Բեռլինի և Թեհրանի միջև կարող են վատթարանալ», - հաղորդում է ռուսաստանյան լրատվամիջոցը:

Տարեսկզբին "Ростех" ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարել էր, որ իրանական ընկերության հետ բանակցությունները ավարտական փուլում են: Կողմերը, սակայն, գազային տուրբինների մատակարարման մասին պայմանագիրը այդպես էլ չէին կնքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG