Մատչելիության հղումներ

Թուրքիայում վերջին մեկ շաբաթում հազարից ավելի մարդ է ձերբակալվել


Թուրքիայում իրավապաշտպանների ձերբակալությունների դեմ բողոքի ակցիա Եվրոպայում, հուլիս, 2017թ․
Թուրքիայում իրավապաշտպանների ձերբակալությունների դեմ բողոքի ակցիա Եվրոպայում, հուլիս, 2017թ․

Վերջին մեկ շաբաթում Թուրքիայում իրականացված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ավելի քան հազար մարդ է ձերբակալվել, այսօր հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարությունը:

Թուրքական իշխանությունների տեղեկություններով՝ ձերբակալվածներից 830-ը կասկածվում են ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած ընդհատակյա ցանցի հետ առնչություններ ունենալու մեջ: Ձերբակալվածներից ևս 200-ին կասկածում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու մեջ: «Վերջին գործողությունների ընթացքում ձերբակալվել են նաև «Իսլամական պետության» և ծայրահեղ ձախակողմյան խմբավորումների մի քանի տասնյակ համակիրներ», - հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը:

Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմի գործողության մեկ տարում շուրջ 50 հազար մարդ է ձերբակալվել, ևս 150 հազարը զրկվել են աշխատանքից: Նրանց ճնշող մեծամասնությանը կասկածում են Գյուլենի կողմնակիցը լինելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG